«Հաշվարկային կետրոն » ՓԲ ընկերության Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանը ընդունել է Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի, ՀԲ էներգետիկ փորձագետների և առևտրային բանկերի ներկայացուցիչներին:
Ուզբեկստանի էներգետիկ խմբի անդամները Համաշխարհային բանկի խորհրդատու Աբգար Բուդաղյանի ուղեկցությամբ շրջայց են իրականացրել «Հաշվարկային կետրոն» ՓԲԸ Շուկայի կառավարման բաժին:
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանը ծանոթացրել է Շուկայի կառավարման ծրագրին, հեռանկարներին, պատասխանել ներկաների հարցերին:
Տեղի է ունեցել փորձի փոխանակում, կողմերը կարևորել են միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման շրջայցները դարձնել շարունակական:
Հանդիպումն ամփոփվել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում:
Հոկտեմբեր 7, 2024